Փաստաբանական գործերի վարման կարգը

ՀՀ Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կարգավորում է նաև փաստաբանի կողմից գործերի պահման կարգի, պահպանման ժամկետի հետ կապված հարցերը:

 

Փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը պարտավոր է յուրաքանչյուր քրեական, քաղաքացիական կամ վարչական վարույթի վերաբերյալ կազմել համապատասխան փաստաբանական գործ (թղթապանակ), որտեղ պետք է կցվեն վարույթի հիմնական նյութերը: Նշված գործը գտնվում է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության տակ և փաստաբանը կամ փաստաբանական գրասենյակը իրավունք չունի դրանք տրամադրել որևէ պետական մարմնի (այդ թվում` իրավապահ մարմիններին), բացառությամբ փաստաբանի և նրա վստահորդի որոշած դեպքերի:

 

Փաստաբանական գործի պահպանման նվազագույն ժամկետը սահմանվում է երեք տարի` գործի ավարտից հետո: Փաստաբանական գործը կարող է պահվել էլեկտրոնային եղանակով:

 

Այն դեպքում, երբ փաստաբանը անհատույց իրավական օգնություն է ցույց տվել ֆիզիկական կամ իրավաբանական անձին, և միևնույն ժամանակ հանդիսանում է փաստաբանական գրասենյակի մասնակից կամ անհատ ձեռնարկատեր կամ փաստաբանական գրասենյակի աշխատակից, պետք է այդ գործն առանձնացված հաշվառի ձեռնարկատիրական հիմունքներով կատարված մյուս փաստաբանական գործերից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել