Արդյո՞ք անձը պարտավոր է ցուցմունք տալ

ՀՀ քրեական դատավարական գնահատելի սկզբունքներից է ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը: Այս սկզբունքը` որպես անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու կարևոր նախապայման իր արտացոլումն է գտել նաև ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածում.

 

«Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

 

Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

 

Արգելվում է նշանակել ավելի ծանր պատիժ, քան կարող էր կիրառվել հանցագործության կատարման պահին գործող օրենքով:

 

Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել:

 

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

 

Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

 

Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար։»:

 

 

Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկությունների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց:

 

 

Բարոյական տեսանկյունից անհարիր է մարդուն հարկադրել ցուցմունքներ տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Այս սկզբունքը բխում է անձի պատվի և արժանապատվության պաշտպանության ինստիտուտից: Կարելի է ասել, որ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու ինստիտուտի տրամաբանական շարունակությունն է: Այն ունի նաև իրավական կողմ այն իմաստով, որ անձն այլևս չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության ցուցմունք տալուց հրաժարվելու, ինչպես նաև հանցագործության մասին ակնհայտորեն իմանալու և չհայտնելու համար: Բայց եթե անձը համաձայն է և որոշել է ցուցմունք տալ, ապա նա պետք է նախազգուշացվի սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին և պահանջվի, որ տա միայն ճշմարիտ ցուցմունք:

 

 

Այս սկբունքը` որպես սոցիալական կարևոր արժեք, իր ամրագրումն է ստացել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետում, համաձայն որի` «Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա. … (i) պարտադրված չլինել իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու»:

 

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածը ամրագրում է.

 

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:

 

Անձը, որին քրեական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել հանցանք գործելու մեջ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց և նյութեր տրամադրելուց:

 

Օրենքով կարող են նախատեսվել վկայություններ տալու և տեղեկություններ հայտնելու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել