Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված անձանց զանգվածային անհնազանդության, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ:
Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է լիազորված մարմնի ղեկավարը մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտության վերանալը:
Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի և այլ անձանց կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել օրենքով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի ղեկավարին:
Աղբյուրը`Իրավաբան.net