Նոտարի իրավական պաշտպանությունը

Որպես կանոն, նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդ մասին վարույթը իրականացնող մարմինը անհապաղ պետք է հայտնի Հայաստանաի Հանրապետության արտարադատության նախարարին և նոտարական պալատին:

 

 

Նոտարի աշխատասենյակը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ`նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությամբ:

 

 

Նոտարի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

 

 

Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի` օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր պարտականությունների կատարման հետ կապված նրա կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

 

 

Պետք է նկատի ունենալ նաև, որ նոտարն ունի հաշվեցուցակային զենք, պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու և կրելու իրավունք:

 

 

Նոտարը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրերի հիման վրա կարող է իրականացնել իր նոտարական գրասենյալի պաշտպանությունը:

 

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել