ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է`
ամենամյա լրացուցիչ արձակուրդ կարող է տրամադրվել`
1) աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին.
2) չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին.
3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:
Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ըստ ՀՀ կառավարության ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի` լրագրողները 4 օր ավելի արձակուրդի հնարավորություն ունեն:
Աղբյուրը` Իրավաբան.net