Անձը, ով գտնում է, որ իր նկատմամբ կիրառվել է գենդերային խտրականություն, իրավունք ունի իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու և խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար դիմել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց և օրենքով սահմանված ժամկետում ստնալ պատասխան:
Ի դեպ, պետական և տեղական ինքնակառավարկման մարմիններին, պաշտոնատար անձանց գենդերային հավասարության խախտման փաստով դիմելը չի սահմանափակում անձի`դատական պաշտպանության դիմելու, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունքը:
Աղբյուրը`Իրավաբան.net