Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա

Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք:
Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետևանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Կառավարությունը և բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը և բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:

 

Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել