Էվթանազիա հունարեն նշանակում է թեթև, հանգիստ, երջանիկ մահ:
Էվթանազիայի էությունը կայանում է նրանում, որ հիվանդի խնդրանքով, ով տառապում է անբուժելի հիվանդությամբ, արագացնում են իր մահը՝ ավելորդ տառապանքներից խուսափելու համար:
Էվթանազիա տերմինն առաջին անգամ օգտագործել է փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը:
Հետաքրքիր փաստ է արձանագրվել, այն երկրներում, որտեղ թույլատրում են Էվթանազիան, ինքնասպան զբոսաշրջիկները զգալիորեն շատացել են: Նրանք գալիս են այդ քաղաք, որ հեշտացնեն իրենց կյանքից հեռանալու ընթացքը:
Ինքնասպանների համար ամենահայտնի քաղաքը անհասկանալի պատճառով դարձել է Ցյուրիխը:
«Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:
Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Աղբյուր՝ Իրավաբան.net