Որո՞նք են ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները
Իրազեկ քաղաքացի նախագծի 162-րդ տեսանյութի խորագիրն է՝ Որո՞նք են ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տեղափոխվող ապրանքների այլ արտոնությունները, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազ. դրամը: