Հաստատագրված վճարն օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատգրված վճար վճարողների կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
Ֆիզիկական անձանց համար հաստատգրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) եկամտահարկի գումարին:
Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար հաստատգրված վճարը փոխարինում է ավելացված արժեքի հարկի և (կամ) շահութահարկի գումարին:
Աղբյուր՝ Իրավաբան.net