Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ իրականացնելիս իրավունք ունի օգտագործելու ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, տրանսպորտային միջոցը հարկադիր կանգնեցնելու միջոցներ, պահնորդական շներ:
Յուրաքանչյուր մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող հատուկ միջոցների տեսակը, քանակը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով` հիմք ընդունելով հատուկ միջոցների գործադրման պատրաստություն անցած պահնորդների (թիկնապահների) թիվը:
Հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
Աղբյուրը` Իրավաբան.net