Վկան տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով:
Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչվում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:
Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվող ընտանիքի չափակաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշնակաված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառներիը: Ինչպես նաև անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել օրենքով նախատեսված հիմքով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամաբ կարող են կիրառել նաև օրենքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ: Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով: Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վայրի վարչակազմի միջոցով: Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով:
Աղբյուրը`Իրավաբան.net