Մեր օրերում հաճախ են լինում իրավիճակներ, երբ հիվանդին չեն հայտնում իր առողջական վիճակի մասին տեղեկություն՝ հիվանդի հարազատների խնդրանքով, այն բանի համար, որ հիվանդին չահաբեկեն և չխանգարեն առանց այն էլ խանգարված անդորրը:
Արդյո՞ք մարդն ունի իր առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունք:
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից», – այն մասին Իրավաբան.net հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ` 18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:
Աղբյուր՝ Իրավաբան.net