Քաղաքացուն անգործունակ ճանաչելու դիմումի քննությունը

Քաղաքացու անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստին, եթե դա թույլ է տալիս նրա առաղջական վիճակը: Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է այդ քաղաքացու և խնամակալության ու հոգեբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:

 

 

Եթե դատարանը, պարզելով որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ, ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:

 

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել