Դատապարտյալի հանդերձանքն ու անկողնային պարագաները

Որպես կանոն, դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով: Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական կրծքանշան:

 

Դատապարտյալի հանդերձանքը չպետք է որևէ ձևով ճնշող կամ նվաստացնող լինի:

 

Բացի այդ, դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ:

 

Տրամադրվող հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել