Որպես կանոն, դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքn անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում:
Նշված արտոնությունն ուժը կարցնում է, երբ դատապարտյալը նշանակված գումարը մասը կամ մասերը ժամանակին չի լուծում և պատիժը չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով`օրենքով սահմանված կարգով:
Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքերում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:
Աղբյուրը`Իրավաբան.net