Ի՞նչ դեր ունեն մաքսային միջնորդները
Իրազեկ քաղաքացի նախագծի 149-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ դեր ունեն մաքսային միջնորդները, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը: Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսային ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսային գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին: