Ապրանքներ տեղափոխող անձի գրավոր դիմումի հիման վրա, հինգ օրվա ընթացքում, մաքսային մարմինները պարտավոր են գրավոր տեղեկացնել մաքսային արժեքի չափի և դրա որոշման եղանակների մասին:
Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով հայտարարատուի կողմից մաքսային մարմինների կողմից տրամադրված տեղեկությունները վերջիններիս կողմից կարող են օգտագործել միայն օրենքով նախատեսված նպատակով:
Այդ տեղեկությունները առանց հայտարարատուի համաձայնության չեն կարող տրամադրվել երրորդ անձանց: Ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը, դրա աղբյուրները բաց են և վերադաս մաքսային մարմնի կողմից ենթակա են հրապարակման`դրանց կիրառումից առնվազն տասն օր առաջ:
Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկությունը և դրա աղբյուրները բաց են, բացի օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունից, և կարող են հրապարակվել վերադաս մաքսային մարմնի նախաձեռնությամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net