Պարտադիր զինծառայողի արձակուրդի տևողությունը

Հանգստյան իրավուն ունեն բոլորը:

 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության ընթացքում տրվում է մեկ հիմնական արձակուրդ` ոչ պակաս, քան 6 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է պարտադիր զինվորական ծառայության`

 

1) շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 10 օր.

 

2) կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր.

 

3) սպաներին` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

 

2. Պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է՝

 

1) հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ՝

 

– զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար,

 

– ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին՝ 6 ամիսը մեկ անգամ).

 

2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից նախատեսված այլ դեպքերում:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել