Որքա ՞ն է կազմում 1 տարվա աշխատանքային ստաժի արժեքը և հիմնական կենսաթոշակի ու թաղման նպասի չափը

Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:

 

Նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

 

«Ի կատարումն օրենքի վերը նշված դրույթների` Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 13000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ, թաղման նպաստի չափը՝ 200 000 դրամ »,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել