Նոտարի ստաժոր դառնալու համար համար կարող են դիմել գործունակ այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն:
Որակավորման ստուգման համար դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն) ներկայացնում է`
1) դիմում, որում պետք է նշվեն`
ա) նրա անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
բ) դիմողի բնակության վայրը, հեռախոսի համարը` դրա առկայության դեպքում.
2) երկու գունավոր լուսանկար 4 X 6 չափսի.
3) անձնագիր.
4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
5) լրացված անձնական թերթիկ:
Նշված փաստաթղթերից կազմված դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում են նախարարությունում: Ստուգման անցկացման հետ կապված ծախսերը կատարում է դիմողը, որը չափը սահմանում է հանձնաժողովը:
Դիմողների որակավորման ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծած հանձնաժողովը:
Հանձնաժողովը`
1) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.
2) ընտրում է ստուգման համար կիրառելի հարցերը.
3) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.
4) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
5) իրականացնում է այլ լիազորություններ:
Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգման համար կիրառելի հարցերը մշակվում են նկատի ունենալով դիմողների մասնագիտական կարողություններն իրավունքի հետևյալ բնագավառներում`
ա) քաղաքացիական իրավունք.
բ) հողային իրավունք.
գ) նոտարիատի մասին օրենսդրություն.
դ) սահմանադրական իրավունք:
Ստուգումներն անցկացվում են արդարադատության նախարարի կողմից սահմանված ժամկետներում:
Որակավորման ստուգումն անցկացվում է հայերեն լեզվով:
Ստուգման արդյունքների գնահատումն իրականացնում է հանձնաժողովը: Ստուգման արդյունքների գնահատումն իրականացվում է 20 միավոր համակարգով: Դրական են համարվում տասը և բարձր միավորները:
Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով հայտնվում է կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ քան ստուգման անցկացման հաջորդող օրը:
Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել արդարադատության նախարարին տասնօրյա ժամկետում:
Եթե արդարադատության նախարարը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի գնահատականը համապատասխանաբար ավելացվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net