Մշակույթի նախարարության կանոնադրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ մշակույթի նախարարության կանոնադրությունը: Վերջինի համաձայն` Մշակույթի նախարարության նպատակները և խնդիրներն են`

 

1) մշակույթի զարգացմանը նպաստելը.

 

2) հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցումը, նոր արժեքների և նոր գաղափարների ներդրումը.

 

3) մշակույթի բնագավառում միջազգային (ներառյալ սփյուռքը) մշակութային համագործակցության և փոխանակումների զարգացումը.

 

4) մշակութային ժառանգության ստեղծմանը, պահպանությանը, պաշտպանությանը, ուսումնասիրությանը, օգտագործմանը, հանրահռչակմանն ու ծառայությունների մատուցմանը նպաստելը.

 

5) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմաններ ստեղծելը.

 

6) մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ազատ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար պայմաններ ստեղծելը.

 

7) միջազգային նորմերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գտնվող ազգային մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը.

 

8) մշակութային և ստեղծագործական գործունեությանը չմիջամտելը:

 

Մշակույթի նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

 

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

 

Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել