Գործում գտնվող փաստաթղթերի բնօրինակները, դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, վերադարձվում են դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը:
Անձն իրավունք չունի, սակայն, պահանջել այլ անձի կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակները:
Նման դեպքերում թույլատրվում է միայն օգտվել նշված փաստաթղթերից՝ հետևյալ կերպ. գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործում առկա փաստաթղթերին, ինչպես նաև վերցնելու դրանց պատճենները, լուսապատճենները, դրանցից կատարելու քաղվածքներ, ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net