Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը

Արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացումը` առանց դրական փորձաքննական եզրակացության:

 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգի և նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա:

 

Տեսնենք ինչպիսի պատասխանատվություն է սահմանված վերոնշյալ պահանջի խախտման համար:

 

Եվ այսպես` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 դրամի չափով:

 

Տուգանքի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում համապատասխան փաստաթղթերի փաթեթը սահմանված կարգով փորձաքննության չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 80 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 դրամի չափով:

 

Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության փորձաքննական պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 դրամի չափով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել