Տոնական օրերը միշտ զուգորդվում են հրավառությամբ:
Սակայն անհրաժեշտ է իրազեկվել՝ ինչ անվտանգության պահպանման նորմեր կան այս առումով:
Հրագործական արտադրատեսակների՝ ՀԱՏ-ի հետ շփվելիս չի թույլատրվում`
1) օգտագործումից առաջ և հետո արտադրատեսակները կազմաքանդել կամ փոխել կոնստրուկտիվ ձևը,
2) 18 տարեկանը չլրացած անձանց կողմից օգտագործելը,
3) արտադրատեսակների մոտ ծխելը,
4) արտադրատեսակները մեխանիկական ազդեցության ենթարկելը,
5) արտադրատեսակները գցելը և նրանցով հարվածելը,
6) արտադրատեսակները կրակի մեջ նետելը,
7) ՀԱՏ-ը օգտագործել շինություններում (բացառությամբ բենգալյան կրակների և տորթերի համար նախատեսված մոմերի),
8) գործարկված ՀԱՏ-ը պահել ձեռքում (բացառությամբ բենգալյան կրակների և տորթերի համար
ՀԱՏ-ի օգտագործումից առաջ հարկավոր է՝
1) նախապես որոշել հրավառություն անցկացնելու վայրը, տարածքի չափերը պետք է համապատասխանեն արտադրատեսակի վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին, տարածքում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ,
2) չթույլատրել հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում:
3) արտադրատեսակը ամուր ամրացնել թողարկման տեղում՝ համաձայն օգտագործման կանոնների:
Աղբյուր՝ Իրավաբան.net