Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումն իրականացնում են`
1) համայնքների վարչական սահմաններում` համայնքների ղեկավարները.
2) համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետները.
3) իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում` կառավարության լիազորած պետական մարմինը` Հողային օրենսգրքով և մասնավորեցման (ապապետականացման) մասին այլ օրենքներով սահմանված կարգով:
Համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետության սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց տրամադրում է համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ, Հողային օրենսգրքով սահմանված կարգով:
Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Կառավարության համապատասխան որոշման մեջ և նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները:
Աղբյուրը` Իրավաբան.net