Որո ՞նք են վարչական տույժի տեսակները

Վարչական իրավախախտում կատարած անձինք ենթակա են վարչական պատասխանատվության, այն է` իրավախախտում թույլ տված անձի նկատմամբ կիրառվում են վարչական տույժեր, որոնց սպառիչ ցանկը ամրագրված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածով:

 

 

«Նշված հոդվածով սահմանված են վարչական տույժի հետևյալ տեսակները.

 

 

1) նախազգուշացում.

 

2) տուգանք.

 

3) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի հատուցմամբ վերցնում.

 

4) վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում.

 

5) քաղաքացուն տրված հատուկ իրավունքից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, որսորդության իրավունքից) զրկում »,– նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

 

Որպես վարչական տույժի բացառիկ միջոց` նախատեսված է նաև վարչական կալանքը (միայն ՀՀ օրենսդրությամբ հատկապես նախատեսված դեպքերում) և օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վարչական վտարումը:

 

Նշված տույժերից առարկաները հատուցմամբ վերցնելը և բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրև հիմնական, այնպես էլ իբրև լրացուցիչ վարչական տույժեր, իսկ մյուսները՝ միայն որպես հիմնական տույժեր:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել