Զինծառայողները, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի:
Արգելվում է տեղմասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը` բացառությամբ ընտրությունների բնականոն ընթացքի վտանգավոր դեպքերի:
Տեղամասային կենտրոն զենքով, զինամթերով մուտք գործելը թույլատրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին կամ տեղակալին:
Տեղամասային կենտրոնում ընտրական հանձնաժողովի անդամներից և քվեարկողներից կարող են ներկա գտնվել թեկնածուների վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները: Քվերակելուց հետո քվեարկողն անհապաղ պետք է դուրս գա տեղամասային կենտրոնից:
Քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթականությամբ`մեկ-մեկ:
Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի ընտրող:
Աղյուրը`Իրավաբան.net