Ապրանքները մաքսազերծելիս նույն ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), ծագման երկիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման:
Համանման են համարվում միևնույն երկրից ծագած այն ապրանքները, որոնք թեև նույնական չեն, սակայն ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառել նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը):
Նույն ապրանքների և համանման ապրանքների թվին չեն դասվում այն ապրանքները, որոնք պարունակում կամ արտացոլում են ճարտարագիտական, ձևավորման, գեղարվեստական կամ նախագծային աշխատանքներ, պլաններ և էսքիզներ, որոնց համար ճշգրտում չի կատարվել, քանի որ այդ աշխատանքներն իրականացվել են ներմուծման երկրում:
Աղբյուրը` Իրավաբան.net