Ի՞նչ արժե լուսացույցի կարմիր ազդանշանին չենթարվելը
Իրազեկ քաղաքացի նախագծի 142 -րդ տեսանյութի խորագիրն է՝ Ի՞նչ արժե լուսացույցի կարմիր ազդանշանին չենթարվելը, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով`առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով: