Հարկադիր կատարողը չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:
Եթե առկա են օրենքով նախատեսված հիմքերը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը կամ պարտապանը:
Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված և ներկայացվի կատարողական գործողություններ սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությանը հայտնի է դարձել կատարողական գործողություններ սկսելուց հետո:
Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևան քաղաքում ) բաժնի պետը:
Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կայացնում է որոշում և այն պատշաճ ձևով ուղարկում կարկադիր կատարողին ու դիմողին, իսկ հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:
Աղբյուրը`Իրավաբան.net