Նշենք, որ ապահովագրական oբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ, որն էլ համարվում է համաապահովագրություն:
Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիսի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, ապա նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջև համապարտ պատասխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար:
Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողն ապահովադրի հետ հարաբերություններում հանդես է գալիս մյուս ապահովագրողների անունից:
Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որևէ մեկին դիտարկլ որպես գլխավոր ապահովագրող՝ նրան այդ մասին նախապես ծանուցելով գրավոր:
Աղբյուր՝ Իրավաբան.net