Ի՞նչ ժամկետներում կարող են ապաստան հայցողները և փախստականները բողոքարկել Միգրացիոն պետական ծառայության որոշումները

Որպես կոնոն ապաստան հայցողները և փախստականները իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաև օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետևանքով լիազորված մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում` դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած մեկ ամսվս ընթացքում:

Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն հարգելի պատճառներով:

 

Բողոքարկման ժամկետը հարգելի կարելի է համարել, եթե ապացուցվի, որ ապաստան հայցողը կամ փախստականը բողոքարկման ժամկետը բաց է թողել իրենից անկախ պատճառներով: Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը վերացնելուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազորված մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում կարող է բողոք ներկայացնել դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել