Ս/թ. դեկտեմբերի 17-ին մետադոնային բուժում նշանակող հանձնաժողովը որոշել է բավարարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանի դիմումը և նրան ընդգրկել է պետական ծրագրում:
ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է: Արդյունքների մասին Արդարադատության նախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաև նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:
Նշենք, որ «Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
Տեղեկացնում ենք, որ առաջին հրապարակումից անմիջապես հետո ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ փաստի առթիվ նշանակվել էր ծառայողական քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net