Ինչպիսին է հարցաքննության կանչելու կարգը
Իրազեկ քաղաքացի նախագծի 141-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ինչպիսին է հարցաքննության կանչելու կարգը, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը: Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքով նախատեսված կարգով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ: