20 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել վարքագծի կանոնների խախտման առկայությունը պարզելու համար

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված դատական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (ժամկետը երկարացնելու) վերաբերյալ թեմաներով ամփոփման արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները, 20 դատավորի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին` դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայության հարցն օրենքով սահմանված կարգով պարզելու համար: Հայտնում են Դատական համակարգից: Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջները և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ:

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, կազմակերպել է 6 դատավորների մասնակցությամբ համապատասխան քննարկում, որի արդյունքներով 3 դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի /քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետում՝ խուսափելով անհարկի ձգձգումներից/ խախտում արձանագրելով, դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել