Հասարակական բնականոն կենսագործունեությունը և հասարակական համակեցության կանոնների պահպանումը հանդիսանում է հասարակական նորմալ հարաբերությունների հիմքը, սակայն չի բացառվում, որ հասարակության առանձին անդամների կողմից դրսևորվի անընդունելի վարքագիծ կենդանիների նկատմամբ, որը բնականոն վարքագծից շեղում է և հետևաբար այն դրսևորած անձի նկատմամբ հանգեցնում է բացասական հետևանքների:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 30.000-ից 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 80.000-ից 100.000 ՀՀ դրամի չափով»,– նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Նման պայմաններում իրավաչափորեն հարց է առաջանում, թե արդյո՞ք նշանակված տուգանքը ի վիճակի՞ է հարթելու «չարագործի» դրսևորած հակահասարակական պահվածքը և ստիպելու նրան գիտակցել իր դրսևորած արարքի ողջ ծանրությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net