Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:
Հայաստանի Հանրապետությունում արգելվում է`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը.
2) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով օզոնային շերտը քայքայող նյութերի տարանցիկ փոխադրումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են կողմ չհանդիսացող երկիր:
Հայաստանի Հանրապետության տարածք օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են յուրաքանչյուր տարվա համար ոչ ավելի, քան միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների:
Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանվում են մինչև միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության համար նախատեսված չափաքանակների սպառվելը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ ոչ ուշ, քան մինչև նախորդող տարվա հունիսի 30-ը:
Աղբյուրը` Իրավաբան.net