Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի մեկ օգնական և մեկ գործավար:
Վճռաբեկ դատարանի նախագահը, պալատի դատավորները և պալատների նախագահներն ունեն երկուական օգնական:
Դատավորի օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:
Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Հանրապետության Նախագահի կողմից տրվում է ծառայողական վկայական:
Դատավորներն ունեն հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:
Աղբյուրը` Իրավաբան.net