Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:
Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
ՀՀ Նախագահի ընտրությունները համապետական ընտրություններ են:
Հանրապետության Նախագահը ընտրվում է անմիջականորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Եվ ժողովուրդն իրավունք ունի տեղեկանալ նաև նախագահի թեկնածուի գույքային դրության ու եկամուտների մասին:
ՀՀ Նախագահի թեկնածուների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում ՀՀ նախագահի թեկնածուները ընտրական հանձնաժողով են ներկայացնում հայտարարագիր` իրենց գույքի և եկամուտների մասին, նաև ինքնակենսագրություն և մեկ լուսանկար: Հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Աղբյուրը` Իրավաբան.net