Աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որևէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք, ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը, իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:
Եթե միևնույն գույքի նկատմամբ աղբահանության վճար վճարող են համարվում մեկից ավելի անձինք, ապա աղբահանության վճարի գծով օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:
Համայնքի ավագանին կարող է սահմանել աղբահանության վճ
արի արտոնություններ առանձին կատեգորիայի անձանց համար, սակայն համայնքի ավագանու կողմից անհատական արտոնություններ սահմանելն արգելվում է:
Աղբյուր՝ Իրավաբան.net