Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար օրենքով սահմանված կարգին համապատասխան:
Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետևանքները:
Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով: Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա նրա վրա են դրվում չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը: Միևնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է օրենքով սահմանված կարգով նշանակվել դատական տուգանք: Դատարանը կարող է օրենսգրքով սահմանված կարգով վկային բերման ենթարկելու որոշում կայացնել:
Դրամական տուգանքի նշանակումը և ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաև բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել:
Աղբյուր՝ Իրավաբան.net