Որպես կանոն, մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը:
Մեղադրանք առաջադրելու` օրենքով սահմանված ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից:
Մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել օրենքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները:
Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը նրա իրավունքների և պարտականությունների ցանկի հետ հանձնվում է մեղադրյալին: Որոշում պարտադիր 24 ժամվա ընթացքում ուղարկվում է գործը վերահսկող դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու համար:
Մեղադրանքի առաջադրման, մեղադրյալին նրա իրավունքները բացատրելու և որոշման պատճենը հանձնելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և այդ գործողությունները կատարելիս ներկա գտնվող մյուս անձինք:
Աղբյուրը`Իրավաբան.net