Արթիկ ՔԿՀ-ում արդարադատության լեյտենանտի մոտից հայտնաբերել են յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով լցված պլաստամասե տարա

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Հայտնում ենն ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժից:

 

Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, և ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի: Կատարվում է հետաքննություն:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել