Բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության համար:
Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2 000 ընտրող: Նշված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր բնակավայրեր:
Աղբյուրը` Իրավաբան.net