N զորամասի 2 պայմանագրային զինծառայողի և նրանց վերադասի միջև վիճաբանույթուն է տեղի ունեցել. քրեական գործ է հարուցվել. 3-ին էլ մեղադրանք է առաջադրվել

Հունվարի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է քրեական գործ, որում N զորամասի  2 պայմաանգրային զինծառայող և նրանց վերադասը ներգրավված են որպես մեղադրյալներ:

Նախագահող դատավորը Սուրեն Բաղդասարյանն է:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

N զորամասի պայամանգրային զինծառայող Ա. Հակոբյանին և Դ. Նավոյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի հունիսի 20-ին, ժամը 21:45-ի սահմաններում իրենց պետ Հ. Ասլանյանի հետ վիճաբանելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Հ. Ասլանյանն էլ մեղադրվում է Նավոյանի և Հակոբյանի հետ վիճաբանելու համար: Նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, պետ, պայմանագրային զինծառայող Դ. Նավոյանին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Ասլանյանը ծեծի է ենթարկել պայմանագրային զինծառայող Հ. Հովհաննիսյանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

3-ն էլ նախկինում դատվածություն չեն ունեցել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել