Tert.am-ի տեղեկություններով՝ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:
Լրատվական կայքը նշում է, որ ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, դեպքի վերաբերյալ այսօր ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է. «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»: