2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը: Այս որոշմանն այսօր հավանություն է տվել Կառավարությունը:
«Աշխատանքային օրերը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ է ունեցել հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումն բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:
Աղբյուրը` Իրավաբան.net