Դատախազության աշխատակցի վարքագծի ընդհանուր սկզբունքները

Դատախազության աշխատակիցը պարտավոր է` իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով նպաստել դատախազական գործունեության անկախության ապահովմանը և դատախազության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ հարգանք ներշնչել դատախազության և իր նկատմամբ, ցանկացած պայմաններում պահպանել դատախազության աշխատակցի բարձր կոչումն ու բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, գործել այնպես, որպեսզի նրա անաչառության և անկողմնակալության նկատմամբ կասկած չհարուցվի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով, միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, օրենքների կատարումն ապահովելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով, առաջնորդվել արդարացիության սկզբունքով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը, մշտապես ապահովել արհեստավարժությունն ու մասնագիտական գիտելիքների պատշաճ մակարդակը, իրազեկ լինել օրենսդրության փոփոխություններին, պարբերաբար զբաղվել իր և իր գործընկերների մասնագիտական գիտելիքների բարձրացմամբ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին, հնարավորության սահմաններում զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ, կատարել հատկապես դատախազության կազմակերպման ու գործունեության հետ կապված հետազոտական աշխատանքներ, լինել օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, հարաբերություններում` կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, անհանդուրժողական լինել ծառայակիցների թույլ տված սխալների, ոչ բարոյական վարքագծի նկատմամբ, համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանց ժամանակին կանխարգելման և հետևանքները վերացնելու նպատակով, իրեն տրամադրված զենքը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված լիազորություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ համեստություն ու կոռեկտություն, գործել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով: Դատախազության աշխատակիցը գործում է հրապարակայնորեն այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:

 

Վերը նշված սկզբունքները սահմանված են ՀՀ դատախազության աշխատակցի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ Գլխավոր դատախազի 09.03.2005թ հրամանից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել