Ի՞նչ անել, եթե հարազատը հարբեցող է, կամ խաղտներից տուն չի վերադառնում՝ իր ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնելով:
Նման իրավիճակներ իրականության մեջ հաճախ կհանդիպենք:
Նշենք, որ ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Այդ դեպքում նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն և նա իրավունք կունենա ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ, մինդեռ կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ: Նման քաղաքացին ինքնուրույն գույքային պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքների և պատճառած վնասի համար:
Ուստի այն դեպքում, երբ վերացել են այն հիմքերը, որոնց ուժով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net